շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Բելառուսները դրական տրամադրվածություն են բերում Երեւան. Ալեքսանդր Վոլֆովիչ

Բելառուսները դրական տրամադրվածություն են բերում Երեւան. Ալեքսանդր Վոլֆովիչ

Այս տարի ՀԱՊԿ-ի ամփոփիչ գագաթաժողովը պետք է ընթանա լավ, դրական տրամադրվածությամբ։ Այս մասին Երեւան ժամանելու նախաշեմին հայտարարել Է Բելառուսի անվտանգության խորհրդի պետքարտուղար Ալեքսանդր Վոլֆովիչը, տեղեկացնում է ԲԵԼՏԱ-ն:

Նշվում է, որ նա ընդգծել է, որ կարեւոր է միասնաբար լուծել ծագող խնդիրները, պաշտպանել ՀԱՊԿ երկրների ժողովուրդներին սպառնալիքներից եւ ապահովել նրանց անվտանգությունը։

՛՛Բելառուսները դրական տրամադրվածություն են բերում Երեւան։ Մենք պետք է հաջորդ տարի մաքուր խղճով նախագահությունը փոխանցենք հաջորդ երկրին՛՛,-ասել է Վոլֆովիչը:

 

  • Կիսվել: