ուրբաթ, հունիս 12
12 / 6 / 2026
Բելառուսի ԱԳՆ-ն բողոք է հայտնել Հայաստանին՝ «ոչ բարեկամական գործողությունների կապակցությամբ»

Բելառուսի ԱԳՆ-ն բողոք է հայտնել Հայաստանին՝ «ոչ բարեկամական գործողությունների կապակցությամբ»

Բելառուսի ԱԳՆ-ն բողոք է հայտնել Հայաստանի գործերի ժամանակավոր հավատարմատար Արթուր Սարգսյանին՝ «ոչ բարեկամական գործողությունների կապակցությամբ»:

Նախարարության հաղորդագրությանբ մեջ, մասնավորապես, ասված է. «Նրան վճռական բողոք է ներկայացվել և համապատասխան նոտա հանձնվել՝ կապված վերջերս հայկական կողմի ոչ բարեկամական գործողությունների հետ»։

Ավելի վաղ Հայաստանի խորհրդարանի խոսնակ Ալեն Սիմոնյանը նախընտրական արշավի շրջանակում հայտարարել էր, որ «Հայաստանը չպետք է դառնա Ռուսաստանի գուբերնիա և կառավարվի Բելառուսի նման»։

Բելառուսի ԱԳՆ խոսնակ Վարանկովը պատասխանել է, որ Մինսկը թույլ չի տա Հայաստանի իշխանությունների «կարճատես ներկայացուցիչներին» սովորեցնել բելառուսներին, թե ինչպես վարել արտաքին քաղաքականություն՝ նման հայտարարությունը անվանելով դիվանագիտական էթիկայի կոպիտ խախտում և նախընտրական պոպուլիզմ։

  • Կիսվել: