ԲԴԽ նախագահն ընդդեմ Ջհանգիրյանի. Ով է նախաձեռնել Ջհանգիրյանի դեմ սկսված դատական պրոցեսը. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. «Փաստաբան Լուսինե Հակոբյանը կարծում է, որ ԲԴԽ անդամ ընտրված Գագիկ Ջհանգիրյանի դեմ սկսված դատական պրոցեսը իրականացվում է ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի նախաձեռնությամբ:
Դատավոր Կարինե Պետրոսյանը դիմել է դատարան՝ պահանջելով դադարեցնել Գագիկ Ջհանգիրյանի լիազորությունները ԲԴԽ անդամի պաշտոնում, հիմնավորելով, որ Ջհանգիրյանը ԲԴԽ անդամ է ընտրվել օրենքի խախտմամբ՝ նա 65 տարեկան է: Մինչդեռ այդ պահանջը չի վերաբերում գիտնական իրավաբաններին:
Լուսինե Հակոբյանը պնդում է, որ ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանին և դատարան դիմած դատավոր Կարինե Պետրոսյանին տեսել է երևանյան սրճարաններից մեկում, և կարծում է, որ այդ հանդիպումը անմիջական կապ ունի Պետրոսյանի ներկայացրած դիմումի հետ»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։