կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
«Բազմազավակ ընտանքների» և «Սահմանազատման ու սահմանագծման» մասին օրենքների նախագծերը չանցան լիագումար նիստի օրակարգ

«Բազմազավակ ընտանքների» և «Սահմանազատման ու սահմանագծման» մասին օրենքների նախագծերը չանցան լիագումար նիստի օրակարգ

Ազգային ժողովի ութերորդ գումարման երրորդ նստաշրջանը սկսվել է շնորհավորանքով: Նիստը նախագահող Հակոբ Արշակյանը տեղեկացրել է, որ ամենատարեց գործընկերոջ՝ Կնյազ Հասանովի ծննդյան օրն է: Այնուհետև նշել է, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի երկու արձանագրությունների համաձայն՝ վաղաժամկետ լիազորությունները դադարեցրած «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության երկու պատգամավորի մանդատները փոխանցվում են հաջորդ թեկնածուներին՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակությունից  Լիլիթ Կիրակոսյանին և Էդգար Հակոբյանին: Օրակարգին անցնելով՝ պատգամավորները ձայների մեծամասնությամբ մերժել են ընդդիմության կողմից ներկայացված՝ «Բազմազավակ ընտանիքների» և «Սահմանազատման ու սահմանագծման» մասին օրենքների նախագծերը լիագումար նիստի օրակարգում ընդգրկելու հարցերը:

  • Կիսվել: