չորեքշաբթի, ապրիլ 16
16 / 4 / 2025
Բայրամովը լիտվացի գործընկերոջն ասել է, որ ՀՀ-ն իբրև թե «տարածքային պահանջներ ունի Ադրբեջանի նկատմամբ»

Բայրամովը լիտվացի գործընկերոջն ասել է, որ ՀՀ-ն իբրև թե «տարածքային պահանջներ ունի Ադրբեջանի նկատմամբ»

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը Բաքվում հանդիպել է Լիտվայի արտաքին գործերի փոխնախարար Յուլիուս Պրանևիչուսի հետ:

Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ կողմերը քննարկել են ադրբեջանալիտվական երկկողմ և բազմակողմ հարաբերությունները, տարածաշրջանային ու միջազգային իրավիճակը:

Նշվում է, որ Բայրամովն իր զրուցակցին մանրամասն տեղեկացրել է հետհակամարտական ​​շրջանում տարածաշրջանում ստեղծված իրավիճակի և իրողությունների, «ականների սպառնալիքի դեմ պայքարի ջանքերի, ինչպես նաև Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի առաջընթացի մասին» (չակերտները-խմբ.)։

Հաղորդվում է նաև, թե Բայրամովը լիտվացի գործընկերոջ ուշադրությունը հրավիրել է Ադրբեջանի նկատմամբ Հայաստանի իբրև թե «շարունակվող տարածքային պահանջներին», որոնք, ըստ նրա, պարունակվում են Հայաստանի Սահմանադրության և մի շարք օրենսդրական ակտերի մեջ:

Բայրամովը խոսել է նաև Հայաստանի «արագ ռազմականացումից», ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի և համապատասխան կառույցների մասին, որոնք, նրա խոսքով, «անցյալում մնացած հակամարտության մնացորդներ են»:

  • Կիսվել: