չորեքշաբթի, օգոստոս 19
19 / 8 / 2026
Բայրամովը և ԱՄՆ պետքարտուղարի օգնականը քննարկել են Երևան-Բաքու հարաբերությունների կարգավորման գործընթացը

Բայրամովը և ԱՄՆ պետքարտուղարի օգնականը քննարկել են Երևան-Բաքու հարաբերությունների կարգավորման գործընթացը

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը ԱՄՆ պետքարտուղարի օգնական Կարեն Դոնֆրիդի հետ քննարկել է Երևան-Բաքու հարաբերությունների կարգավորման գործընթացը։

«Հեռախոսազրույց ունեցա պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով օգնական Կարեն Դոնֆրիդի հետ կարգավորման գործընթացի և խաղաղության ջանքերի հեռանկարների վերաբերյալ։

Վերահաստատեցի տարածաշրջանում խաղաղության և կայունության հասնելու՝ իմ երկրի հանձնառությունն ու լիակատար պատրաստակամությունը»,- թվիրթերյան միկրոբլոգում գրել է Բայրամովը։

  • Կիսվել: