երեքշաբթի, մայիս 13
13 / 5 / 2025
Բայրամովը ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հետ հանդիպմանը դժգոհել է Հայաստանի Սահմանադրությունից

Բայրամովը ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հետ հանդիպմանը դժգոհել է Հայաստանի Սահմանադրությունից

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովն այսօր Բաքվում հանդիպել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Շմիդի հետ։


Հանդիպմանը Բայրամովը հայտարարել է, թե Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացում Հայաստանի գործող Սահմանադրության մեջ «Ադրբեջանի դեմ տարածքային պահանջներ կան», և որ դա «անընդունելի է»։ 

Ադրբեջանական կողմը ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Շմիդի հետ հանդիպմանը թվարկել է խաղաղության օրակարգի առաջխաղացմանը «սպառնացող քայլերը»՝  նշելով, թե Հայաստանում արագացող ռազմականացումը շարունակում է անհանգստության տեղիք տալ։

  • Կիսվել: