կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Բայրամովն ու Կլաարը քննարկել են ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների կարգավորմանը վերաբերող հարցեր

Բայրամովն ու Կլաարը քննարկել են ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների կարգավորմանը վերաբերող հարցեր

Մարտի 1-ին Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպել է Վրաստանում ճգնաժամի և Հարավային Կովկասի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի հետ, հայտնում են ԶԼՄ-ները:

Նշվում է, որ կողմերը քննարկել են խաղաղության պայմանագրի նախագիծը և Ադրբեջանի ու ՀՀ-ի միջև հարաբերությունների կարգավորմանը վերաբերող հարցեր։

Իր հերթին թվիթերյան էջում Բայրամովը գրել է. ՛՛Ես ևս մեկ անգամ ընդգծեցի Ադրբեջանի դիրքորոշումը Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ գործընթացին առնչվող հարցերի վերաբերյալ՛՛:

Ավելի վաղ հայտնել էինք, որ երեկ միևնույն ֆորումի շրջանակներում Կլաարը հանդիպել է նաև ՀՀ ԱԳՆ ղեկավար Արարատ Միրզոյանի հետ:

  • Կիսվել: