Բայրամովն ու ԵՄ նոր դեսպանը քննարկել են ԱՄՆ-ում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովն ընդունել է Բաքվում Եվրոպական Միության նոր դեսպան Մարիանա Կույունջիչին։
Ըստ ադրբեջանական կողմի հաղորդագրության՝ մտքեր են փոխանակվել տարբեր ոլորտներում երկկողմ գործակցության մասին, ընդգծվել է էներգետիկ նախագծերի կարևորությունը։
Անդրադարձ է եղել տարածաշրջանային զարգացումներին, ընդգծվել է Վաշինգտոնում ԱՄՆ նախագահի ներկայությամբ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների պայմանավորվածություններին, մասնավորապես՝ խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման որոշումը։


