չորեքշաբթի, հուլիս 8
8 / 7 / 2026
Բայրամովն ամերիկյան կողմի հետ քննարկել է ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացը

Բայրամովն ամերիկյան կողմի հետ քննարկել է ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացը

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարության Եվրոպայի և Եվրասիայի հարցերով բյուրոյի ավագ խորհրդական Ուայեթ Թոլքիին և Բաքվում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Էմի Քարլոնին։

Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ կողմերն անդրադարձել են Ադրբեջան-ԱՄՆ հարաբերություններին, ռազմավարական գործընկերության հեռանկարին, տարածաշրջանային և միջազգային անվտանգության հարցերի:

Քննարկվել է նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման և Վաշինգտոնյան համաձայնությունների կյանքի կոչման գործընթացը:

  • Կիսվել: