հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
«Բայց ո՞ւր եք գնում. էս ասիք ու գնացիք, հա՞». «Հանրային ձայնը»՝ «Ազգային առաջընթացին»

«Բայց ո՞ւր եք գնում. էս ասիք ու գնացիք, հա՞». «Հանրային ձայնը»՝ «Ազգային առաջընթացին»

Երևանի ավագանու այսօրվա՝ հոկտեմբերի 26-ի արտահերթ նիստում «Ազգային առաջընթաց» խմբակցության ղեկավար Արամ Թորոսյանը «Հանրային ձայն» խմբակցությանը հորդորեց չմասնակցել Երևանի փոխքաղաքապետերի, հետևաբար՝ քաղաքային իշխանությունների ձևավորման համար նախատեսված քվեարկություններին։

«Հորդորում եմ չգրանցվել փոխքաղաքապետերի ընտրության քվեարկության համար, քվորում չի ապահովվի, հետևաբար նիստը չի կայանա և իշխանությունները չեն ձևավորվի», - հայտարարեց Արամ Թորոսյանը։

Այս հայտարարությունից հետո «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամները լքեցին նիստերի դահլիճը։

«Հանրային ձայն»-ից արձագանքեցին. «Բայց ո՞ւր եք գնում։ էս ասիք ու գնացիք, հա՞։ Մեկն ասում է՝ ասեք՝ անենք, մեկն էլ՝ ասում ու գնում է»։

Այդուհանդերձ, քվորում ապահովվեց եւ Երեւանի 4 փոխքաղաքապետերն ընտրվեցին:

Ավելի վաղ նշել էինք, որ Երեւանի քաղաքապետի առաջին տեղակալ դարձավ Արմեն Փամբուխչյանը, փոխքաղաքապետներ դարձան  ՔՊ-ից Լևոն Հովհաննիսյանը, Սուրեն Գրիգորյանը եւ «Հանրապետությունից» Սարգիս Մադաթյանը:

Նշենք, որ  «Մայր Հայաստան» խմբակցությունը չի մասնակցում նիստին։

  • Կիսվել: