ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
«Բարգավաճ Հայաստանը» չէր կարող 26 պատգամավորական ստորագրությամբ դիմել Սահմանադրական դատարան. «Լուսավոր Հայաստանի» պատգամավոր

«Բարգավաճ Հայաստանը» չէր կարող 26 պատգամավորական ստորագրությամբ դիմել Սահմանադրական դատարան. «Լուսավոր Հայաստանի» պատգամավոր

«Լուսավոր Հայաստանի» պատգամավոր Մանե Թանդիլյանը մեկնաբանել է այն փաստը, թե արդյոք «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը կարո՞ղ էր 26 պատգամավորական ստորագրությունով դիմել Սահմանադրական դատարան՝ ՍԴ-ին վերաբերող նոր օրենքի սահմանադրականությունը որոշելու համար։

Ըստ Թանդիլյանի՝ ԲՀԿ-մ չէր կարող 26 ստորագրությամբ դիմել ՍԴ. «Մեզ շատ եք հարցնում, արդյո՞ք կարող են պատգամավորների 26 ստորագրությամբ դիմել Սահմանադրական դատարան։ Նշեմ որ, Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն Սահմանադրական դատարան կարող են դիմել պատգամավորների առնվազն 1/5-րդ-ը, այսինքն 20 տոկոսը։ 26 պատգամավորը կազմում է 19,7 տոկոս է, որը միանշանակ փոքր է 20 տոկոսից՝ 1/5-ից։ Հետևաբար, ՍԴ իրավունք չունի վարույթ ընդունել դիմումը, ինչպես չի եղել երբևէ»:

  • Կիսվել: