ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Բարձր տեխնոլոգիաների ոլորտի շրջանառությունը աճել է 24%-ով` $142 մլն-ից հասնելով $176 մլն-ի․ Նիկոլ Փաշինյան

Բարձր տեխնոլոգիաների ոլորտի շրջանառությունը աճել է 24%-ով` $142 մլն-ից հասնելով $176 մլն-ի․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում ներկայացրել է, թե ինչ ցուցանիշներ են գրանցվել ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտում 2020 թվականի առաջին կիսամյակում 2019թ․ նույն ժամանակահատվածի համեմատ։

«• Բարձր տեխնոլոգիաների ոլորտի շրջանառությունը աճել է 24%-ով` $142 մլն-ից հասնելով $176 մլն-ի,
• Ոլորտում աշխատողների քանակը աճել է 13%-ով՝ 14 533-ից հասնելով 16 442-ի,
• Ոլորտում ակտիվ կազմակերպությունների քանակը աճել է 11%-ով՝ 1007-ից հասնելով 1118-ի»,- գրել է Փաշինյանը։

  • Կիսվել: