հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Բարձր ենք գնահատում այս առաջընթացի մասին Փաշինյանի հաղորդագրությունը․ Պետդեպը արձագանքել է Փաշինյանի գրառմանը

Բարձր ենք գնահատում այս առաջընթացի մասին Փաշինյանի հաղորդագրությունը․ Պետդեպը արձագանքել է Փաշինյանի գրառմանը

ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակի տեղակալ Վեդանտ Փաթելը պատասխանել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի թվիթերյան գրառմանը:

«Պետքարտուղար Բլինքենն ակտիվ մասնակցություն է ունեցել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության բանակցություններին աջակցելու գործում, եւ մենք ուրախ ենք Հարավային Կովկասում կայուն խաղաղության ճանապարհին ձեռք բերված առաջընթացի համար: Մենք բարձր ենք գնահատում այս առաջընթացի մասին Նիկոլ Փաշինյանի հաղորդագրությունը»,-գրել է Փաթելը Twitter-ի իր էջում։

Հիշեցնենք, որ Փաշինյանը Twitter-ի իր էջում գրել էր. «Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ կկնքվի խաղաղության պայմանագիր, եւ այն հիմնված կլինի բարձր մակարդակով ձեռք բերված պաշտոնական հռչակագրերի վրա։ Նոր էսկալացիա չի լինի։ Միջազգային հանրությունը պետք է վճռականորեն աջակցի այս նարատիվին»։

 

 

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: