երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
Բարձր եմ գնահատում մեր երկրների միջև առկա համագործակցությունն ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերում․ Նիկոլ Փաշինյան

Բարձր եմ գնահատում մեր երկրների միջև առկա համագործակցությունն ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերում․ Նիկոլ Փաշինյան

Հայաստանը մեծապես կարևորում է Չեխիայի հետ հարաբերությունների շարունակական զարգացումն ու ամրապնդումը, ինչի համար առկա են բոլոր նախադրյալները: Պրահայում Չեխիայի վարչապետ Պետր Ֆիալայի հետ հանդիպումից հետո հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում այս մասին նշեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

ՀՀ վարչապետն ընդգծեց, որ երկու երկրների ժողովուրդների բարեկամական հարաբերությունները,  հետևողական աշխատանքի շնորհիվ, շարունակում են ամրապնդվել և խորանալ․ «Խորին երախտագիտությունս եմ հայտնում պարոն Ֆիալային՝ հրավերի և ջերմ ընդունելության համար: Այսօր ես և պարոն վարչապետը կառուցողական մթնոլորտում ունեցել ենք հագեցած քննարկումներ, որոնք ներառում են երկկողմ համագործակցության ամենատարբեր ոլորտներ։ Երկկողմ օրակարգից զատ անդրադարձել ենք նաև անվտանգության և տարածաշրջանային նշանակության հարցերի: Բարձր եմ գնահատում մեր երկրների միջև առկա համագործակցությունն ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերում, այդ թվում՝ Հայաստան-ԵՄ գործընկերության համատեքստում, ինչպես նաև Չեխիայի գործուն աջակցությունն այդ հարաբերությունների զարգացմանը»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։

  • Կիսվել: