Բարձր եմ գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի տեքստի վրա աշխատանքի ավարտը. ԵԱՀԿ գլխավոր քարտուղար
ԵԱՀԿ-ն պարտավորվել է երկարաժամկետ համագործակցել Ադրբեջանի հետ։ Այս մասին ասել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Ֆերիդուն Սինիրլիօղլուն։
Նա նշել է, որ երկխոսությունն ու ջանքերը պետք է շարունակվեն հանուն խաղաղության:
«Եթե մենք ցանկանում ենք հասնել կայուն խաղաղության, մենք պետք է դա անենք, իհարկե, ես բարձր եմ գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի տեքստի վրա աշխատանքի ավարտը։ Հուսով եմ և գիտեմ, որ Հարավային Կովկասում համագործակցությունը կշարունակվի բարձր մակարդակով։ ԵԱՀԿ-ն այս ճանապարհին կաջակցի և՛ Հայաստանին, և՛ Ադրբեջանին»,-ասել է Սինիրլիօղլուն: