Բարդ աշխարհաքաղաքական իրավիճակի ֆոնին Հայաստանն ու Վրաստանը շարունակում են խորացնել քաղաքական և տնտեսական սերտ կապերը. Կավելաշվիլի
Հայաստանի և Վրաստանի նախագահներ Վահագն Խաչատուրյանը և Միխեիլ Կավելաշվիլին հանդես են եկել համատեղ մամուլի ասուլիսով։ Կավելաշվիլին ընդգծել է, որ աշխարհում բարդ աշխարհաքաղաքական իրավիճակի ֆոնին Հայաստանն ու Վրաստանը շարունակում են խորացնել քաղաքական և տնտեսական սերտ կապերը: Այս մասին հայտնում է «Սպուտնիկ» գործակալության վրացական ծառայությունը:
«Անցյալ տարի ձևակերպել ենք ռազմավարական գործընկերության փաստաթուղթ, որը ճանապարհ է բացում բոլոր ոլորտներում ավելի մեծ համագործակցության համար։ Հայաստանը Վրաստանի կարևոր առևտրային գործընկերներից է, իսկ զբոսաշրջիկների թվով Հայաստանը առաջատարների եռյակում է», - ասել է Վրաստանի նախագահը։
Կավելաշվիլին Խաչատուրյանին պաշտոնական այցով հրավիրել է Վրաստան։