Բաքվում շարունակվում է Արցախի ղեկավարների շինծու գործերով կեղծ դատավարությունը
Այսօր Բաքվի դատարանում շարունակվել է Ադրբեջանում ապօրինի պահվող՝ Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների և հայ մյուս գերիների դեմ հարուցված կեղծ գործերով շինծու դատական նիստը։
Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ այսօրվա լսումների ժամանակ Լևոն Մնացականյանը, Դավիթ Իշխանյանը և Դավիթ Բաբայանը իրենց անհամաձայնությունն են հայտնել նախորդ հարցազրույցների կամ առցանց ռեսուրսներից և սոցիալական ցանցերից վերցված հայտարարությունների հիման վրա կազմված փաստաթղթերում պարունակվող բազմաթիվ դրույթների վերաբերյալ։
Հաջորդ կեղծ դատական նիստը կանցկացվի հոկտեմբերի 20-ին:


