Բաքվում քրեական գործ են հարուցել Արցախի բնակչի սպանության դեպքի առթիվ
ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ ադրբեջանական կողմից Արցախի բնակչի սպանության դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ:
Ինչպես հաղորդվում է պաշտպանական գերատեսչության տեղեկագրում, դեկտեմբերի 3-ին արձանագրվել է հրադադարի ռեժիմի խախտում Մարտունու շրջանում ։
«Ադրբեջանական պահակակետում տեղի ունեցած միջադեպի ժամանակ Լեռնային Ղարաբաղի բնակիչ է զոհվել ։ Ադրբեջանի զինված ուժերի Ֆիզուլիի կայազորի զինդատախազության ներկայացուցիչների եւ ռուսական խաղաղապահ զորակազմի օպերատիվ խմբի աշխատանքի արդյունքում դեպքի վայրում ադրբեջանական կողմը քրեական գործ է հարուցել խաղաղ բնակչի մահվան փաստի առթիվ», - ասված է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Արցախի դատախազությունը հայտնել էր, որ Արցախի եւ Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի կազմում գործող դատախազի համագործակցության շրջանակներում պարզվել է դեկտեմբերի 3-ին Արցախի քաղաքացի Սեյրան Սմբատի Սարգսյանի սպանությունը կատարած ադրբեջանցի զինծառայողի ինքնությունը: