կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Բաքվում պահանջել են անհապաղ փակել Հայաստանի ատոմակայանը

Բաքվում պահանջել են անհապաղ փակել Հայաստանի ատոմակայանը

Ադրբեջանի մարդու իրավունքի պաշտպան Սաբինա Ալիևան դիմելով միջազգային իրավական կազմակերպություններին՝ պահանջել է անհապաղ դադարեցնել Հայաստանում Մեծամորի ատոմակայանի գործունակությունը։ Ria.ru-ի փոխանցմաբ՝ այս մասին ասված է ադրբեջանական ՄԻՊ-ի հաղորդագրությունում։

Ավելի վաղ ԵՄ-ում Հայաստանին կոչ էին արել փակել իր ատոմային էլեկտրակայանը, քանի որ այն չէր կարելի արդիականացնել միջուկային անվտանգության միջազգայնորեն ճանաչված չափանիշներին լիովին համապատասխանելու համար: Անցյալ տարվա հոկտեմբերին ատոմային Էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին Հայաստան կատարած այցի ժամանակ հայտարարեց Հայկական ԱԷԿ-ի անվտանգության ապահովման ոլորտում իրավիճակի բարելավման մասին:

«Մեծամորի ատոմակայանի գործունեությունը պետք է շտապ դադարեցնել, որպեսզի հնարավոր լինի խուսափել այնպիսի աղետներից, ինչպիսին Չերնոբիլն ու Ֆուկուսիման էին, իսկ նրա ռադիոակտիվ թափոնները պետք է վերցնել միջազգային խիստ հսկողության ներքո»,- ասված է Ալիևայի հայտարարությունում։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: