երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Բաքվում կայացել է 13 հայ ռազմագերիների նախնական դատական նիստը

Բաքվում կայացել է 13 հայ ռազմագերիների նախնական դատական նիստը

Ծանր հանցագործությունների Բաքվի դատարանում սկսվել է 13 հայ ռազմագերիների դատավարության նախնական դատական նիստը. նրանք մեղադրվում են, իբր, ահաբեկչական նպատակներով Ադրբեջանի տարածք ներթափանցելու մեջ։ Այդ մասին հայտնում է ադրբեջանական Trend գործակալությունը։ 

Մեղադրյալի կարգավիճակում են Եղիշե Աստանյանը, Կարեն Արամյանը, Տիգրան Ավագյանը, Գրիգոր Գևորգյանը, Հովսեփ Մանուկյանը, Գևորգ Մարտիրոսյանը, Ռոբերտ Գևորգյանը, Վաղարշակ Ավետիսյանը, Վոլոդյա Հակոբյանը, Անդրանիկ Սուքիասյանը, Անդրանիկ Մանուկյանը, Գրիգոր Սաղաթելյանը և Էդուարդ Կիրակոսյանը։ Նախնական նիստի ժամանակ ճշտվել են ռազմագերիների տվյալները։ 

Ավելի վաղ, ադրբեջանական լրատվամիջոցները հայտնել էին, որ Պետական անվտանգության ծառայության գլխավոր քննչական վարչությունում հարուցվել էր քրեական գործ՝ 2020 թվականի դեկտեմբերի 13-ին, Խծաբերդ-Հին Թաղեր հատվածում, հայ ռազմագերիների գերեվարման կապակցությամբ, որոնք մեղադրվում էին, իբր, նոյեմբերի 9-ի միացյալ հայտարարությունից հետո ադրբեջանական վերահսկողության տակ անցած տարածքներ ներթափանցելու մեջ։ Ըստ մեղադրանքի՝ նրանք, իբր, պատրաստվում էին ահաբեկչական գործողություններ իրականացնել այնտեղ։ 

Ադրբեջանի Պետական անվտանգության ծառայության քննչական վարչությունը նշում է, որ ՀՀ քաղաքացիներից բաղկացած խումբը, իբր, անօրինական ճանապարհով զենք, զինամթերք, պայթուցիկ սարքեր է ձեռք բերել և ստեղծել օրենքով չնախատեսված զինված խմբավորում։ 

 

  • Կիսվել: