չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Բաքվում անցակվող շքերթը ագրեսիայի, թուրքական ֆաշիզմի խորացմանն ուղղված «հաղթանակի» շքերթ է. Տաթևիկ Հայրապետյան

Բաքվում անցակվող շքերթը ագրեսիայի, թուրքական ֆաշիզմի խորացմանն ուղղված «հաղթանակի» շքերթ է. Տաթևիկ Հայրապետյան

Բաքվում անցակվող շքերթը ագրեսիայի, մարդկության դեմ գործած հանցագործությունների, տարածաշրջան վարձկան ահաբեկիչներ բերելու և թուրքական ֆաշիզմի խորացմանն ուղղված «հաղթանակի» շքերթ է։ 

Այս մասին «Ֆեյսբուքի» իր էջում գրել է ԱԺ պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը՝ անդրադառնալով Ղարաբաղյան 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանի հաղթանակին նվիրված ռազմական շքերթին:

«Հնչող ռազմատենչ կոչերը, ՀՀ պետական սահմանների նկատմամբ նկրտումների մասին հերթական հայտարարությունները, մարդկության դեմ հանցագործություն իրականացրած մարդասպանների ոգեկոչումը դրա վառ ապացույց են։

Հերթական անգամ համոզվում ենք, որ Թուրքիան և Ադրբեջանը փորձում են տարածաշրջանում հարցերը լուծել՝ հիմքում դնելով էթնիկ գործոնը։ Սա իրական սպառնալիք է ամբողջ տարածաշրջանի համար»,- ասված է գրառման մեջ։

  • Կիսվել: