շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Բաքվի ռազմական դատարանում շարունակվում է Լյուդվիգ Մկրտչյանի և Ալյոշա Խոսրովյանի դատը

Բաքվի ռազմական դատարանում շարունակվում է Լյուդվիգ Մկրտչյանի և Ալյոշա Խոսրովյանի դատը

Այսօր՝ հուլիսի 14-ին, Յասամալի շրջանի դատարանում շարունակվում է հայ ռազմագերիներ Լյուդվիգ Մկրտիչի Մկրտչյանի և Ալյոշա Արամայիսի Խոսրովյանի դեմ քրեական գործով դատավարությունը: Բաքուն նրանց մեղադրում է Արցախյան առաջին պատերազմի ընթացքում «ադրբեջանցի գերիներին խոշտանգելու և այլ ծանր հանցագործություններ կատարելու համար»։

Ինչպես դատարանի դահլիճից հայտնում է haqqin.az-ի թղթակիցը, Բաքվի ռազմական դատարանի դատավոր Էլբեյ Ալլահվերդիևի նախագահությամբ կայացած նիստում դատախազը մեղադրյալների համար պատիժ է խնդրել:

Հիշեցնենք, որ Լյուդվիգ Մկրտչյանին և Ալյոշա Խոսրովյանին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանի քրեական օրենսգրքի 113 (խոշտանգում), 115.2 (պատերազմի օրենքների և սովորույթների խախտում), 279.1 (օրենքով չնախատեսված զինված կազմավորումների կամ խմբավորումների ստեղծում), 318.2 (պետության սահմանի ապօրինի հատում) հոդվածներով:

  • Կիսվել: