երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
Բաքվի հսկողությանը Տավուշի մարզի գյուղերի հանձնման որոշում լինել չի կարող. էկոնոմիկայի նախարար

Բաքվի հսկողությանը Տավուշի մարզի գյուղերի հանձնման որոշում լինել չի կարող. էկոնոմիկայի նախարար

Այդ հարցի վերաբերյալ որոշում չկա եւ, գուցե, չի էլ լինի։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասել է էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչ է ինքը մտածում Ադրբեջանի վերահսկողությանը Տավուշի մարզի գյուղերի, այսպես կոչված նախկին անկլավների հնարավոր հանձնման մասին։

Նա կոչ է արել չշտապել՝ վկայակոչելով այն, որ բանակցային գործընթացը շարունակվում է։ «Բանակցություններին չեմ մասնակցում, մանրամասների մասին չգիտեմ։ Ներկա պահին չէի ցանկանա այդ մասին խոսել»,- ընդգծել է Քերոբյանը։

  • Կիսվել: