կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
«Բաքվի հետ սպառնալիքների լեզվով խոսելն անթույլատրելի է». Ադրբեջանի ԱԳՆ-ն պատասխանել է ԱՄՆ-ին

«Բաքվի հետ սպառնալիքների լեզվով խոսելն անթույլատրելի է». Ադրբեջանի ԱԳՆ-ն պատասխանել է ԱՄՆ-ին

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Այհան Հաջիզադեն պատասխանել է ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնյաների հայտարարություններին, որոնք, իրենց բնորոշմամբ, ՛՛հակաադրբեջանական են՛՛:

Նշենք, որ այդ հայտարարությունները, մասնավորապես, վերաբերել են ԱՄՆ կողմից Հայաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը աջակցելուն, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հանդեպ Ադրբեջանի ագրեսիայից հետո Հայաստանում առաջացած ծանր հումանիտար կարիքների լուծման համար լրացուցիչ ֆինանսավորման անհրաժեշտությանը:

Ի պատասխան այդ հայտարարությունների՝ Հաջիզադեն նշել է, թե չնայած յան բանին, որ ՛՛ԱՄՆ-ն տասնամյակներ շարունակ միջնորդ է եղել, վճռականորեն չի խրախուսել Ադրբեջանի ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը, փոխարենը ֆինանսական աջակցություն է ցուցաբերել Լեռնային Ղարաբաղին՛՛:

՛՛Ադրբեջանի հետ սպառնալիքների լեզվով խոսելն անթույլատրելի է։ Ադրբեջանի դեմ ցանկացած ոչ բարեկամական գործողություն դրական արդյունք չի տա, և նման գործողություններին համարժեք պատասխան կլինի՛՛,- նշել են Ադրբեջանի ԱԳՆ-ում։

  • Կիսվել: