ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Բաքվի և Երևանի դիրքորոշումներն առանցքային հարցերի շուրջ շարունակում են տարբերվել. Ադրբեջանի ԱԳՆ

Բաքվի և Երևանի դիրքորոշումներն առանցքային հարցերի շուրջ շարունակում են տարբերվել. Ադրբեջանի ԱԳՆ

2023 թվականի մայիսի 1-4-ը Վիրջինիա նահանգի Առլինգթոն քաղաքում բանակցություններ են տեղի ունեցել ԱՀ արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի միջև։ Նախարարներին ընդունել են Ջորջ Շուլցի արտաքին գործերի ազգային ուսումնական կենտրոնում։ Վաշինգտոնում գտնվելու ժամանակ նրանք հանդիպել են ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և նախագահի օգնական, ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի հետ։ Այս մասին ասված է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի բանակցությունների արդյունքներով Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ։

Նախարարները կիսել են իրենց տեսակետները ստեղծված իրավիճակի վերաբերյալ, իրենց դիրքորոշումը հայտնել հարաբերությունների կարգավորմանն առնչվող առկա խնդիրների վերաբերյալ։

Նախարարները և նրանց ուղեկցող պատվիրակության անդամները փոխադարձ համաձայնություն են ձեռք բերել «Խաղաղության և միջպետական ​​հարաբերությունների հաստատման մասին» երկկողմ համաձայնագրի նախագծի որոշ հոդվածների շուրջ, բայց միևնույն ժամանակ ընդունել, որ որոշ առանցքային հարցերի շուրջ դիրքորոշումները շարունակում են տարբերվել։

Երկու նախարարներն էլ շնորհակալություն են հայտնել ամերիկյան կողմին Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններ վարելու համար։ Կողմերը պայմանավորվել են շարունակել բանակցությունները։

Հատկանշական է, որ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարությունների մամուլի հաղորդագրությունները գրեթե 100 տոկոսով նույնական են։

  • Կիսվել: