ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Հայաստանի և Ադրբեջանի միջև տարածքային վեճերի հարցերը պետք է լուծվեն սահմանազատման և սահմանագծման գործընթացի շրջանակում. ՌԴ ԱԳՆ-ն՝ «անկլավների» մասին

Հայաստանի և Ադրբեջանի միջև տարածքային վեճերի հարցերը պետք է լուծվեն սահմանազատման և սահմանագծման գործընթացի շրջանակում. ՌԴ ԱԳՆ-ն՝ «անկլավների» մասին

Հայաստանի և Ադրբեջանի միջև տարածքային վեճերի հարցերը պետք է լուծվեն հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման և սահմանագծման գործընթացի շրջանակում։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով Արարատի և Տավուշի մարզերի յոթ «անկլավները» վերադարձնելու ադրբեջանական կողմի պահանջի վերաբերյալ Ռուսաստանի դիրքորոշման մասին հարցին։

«Մեզ հայտնի է այս հարցում Բաքվի դիրքորոշումը, հայկական կողմը ևս նման պահանջներ ունի Ադրբեջանին: Ելնում ենք նրանից, որ տարածքային վեճերը պետք է լուծվեն հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման և սահմանագծման գործընթացի շրջանակում։ Այն (սահմանազերծման գործընթացը) համակարգվում է համապատասխան երկկողմանի հանձնաժողովի կողմից, և մենք ողջունում ենք այն փաստը, որ հուլիսի 12-ին, երկար ընդմիջումից հետո, տեղի ունեցավ չորրորդ հանդիպումը»,- ասել է Զախարովան։

Նրա խոսքով՝ Ռուսաստանը պատրաստ է կողմերին խորհրդատվական, փորձագիտական, փաստաթղթային աջակցություն ցուցաբերել բոլոր, նույնիսկ ամենաբարդ խնդիրների լուծման գործում։

  • Կիսվել: