ուրբաթ, մայիս 9
9 / 5 / 2025
Բաքուն կրկին խոսել է ՀՀ Սահմանադրությունը փոխելու մասին

Բաքուն կրկին խոսել է ՀՀ Սահմանադրությունը փոխելու մասին

Ադրբեջանի նկատմամբ «տարածքային պահանջները», որոնք առկա են Հայաստանի օրենսդրության մեջ, ներառյալ Սահմանադրությունը և մի շարք օրենսդրական ակտեր, «շարունակում են մնալ տարածաշրջանի կայուն ապագայի հիմնական խոչընդոտը»։ Այս մասին ասված է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ:

Գերատեսչությունն ընդգծել է, որ «հետկոնֆլիկտային շրջանում պատմական հնարավորություններ են ի հայտ եկել տարածաշրջանի պատմության արյունոտ էջերը վերջնականապես շրջելու և կայուն խաղաղության հաստատման համար»:

«Բաքուն վճռականորեն և անզիջում պահանջում է հրաժարվել Ադրբեջանի նկատմամբ Հայաստանի առկա տարածքային պահանջներից»,- ասվում է հայտարարության մեջ։

  • Կիսվել: