շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Բաքուն վերջնագիր է ներկայացրել Մինսկի խմբին

Բաքուն վերջնագիր է ներկայացրել Մինսկի խմբին

Բաքուն, ի դեմս Ադրբեջանի նախագահի օգնական-նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի վարիչ Հիքմեթ Հաջիևի, հերթական վերջնագիրն է ներկայացրել ԵԱՀԿ ՄԽ-ին։
 
«ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության վերաբերյալ պետք է հայտարարվի, որ ադրբեջանական կողմը չի պատրաստվում մասնակցել Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ իմիտացիոն բնույթի բանակցություններին»,- հայտարարել է Հաջիեւը մամուլի ասուլիսի ժամանակ, հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ - ները:
 
Հաջիևը նշել է, որ Մինսկի խմբի համանախագահների մանդատի համաձայն, որպես հիմք պետք է վերցվեն Հելսինկյան եզրափակիչ ակտն ու ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերը:
 
«Պետք է վերջ դնել Հայաստանի փորձերին ՝ ձախողել բանակցությունները ստի և տարբեր պատրվակների միջոցով։ Մինսկի գործընթացին մասնակցում է 11 պետություն։ Անհրաժեշտություն է ծագել Մինսկի խմբի ընդլայնված կազմով նիստ անցկացնելու մեջ»:
 
Հիշեցնենք, որ Մինսկի խմբի ընդլայնված կազմի անդամ է նաև Թուրքիան:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: