շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Մենք պետք է նրանց պատին դեմ տանք. էրդողանը Ադրբեջանին հորդորել է Հայաստանից փոխհատուցում պահանջել

Մենք պետք է նրանց պատին դեմ տանք. էրդողանը Ադրբեջանին հորդորել է Հայաստանից փոխհատուցում պահանջել

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Բաքուն պետք է «փոխհատուցում» պահանջի Երեւանից Արցախի դեմ ագրեսիայի համար, հայտնում է Anadolu-ն:  

Ջրականում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ հանդիպման ժամանակ Էրդողանը հայտարարել է, որ ԵԱՀԿ-ն եւ ԵՄ-ն ուղեւորություններ չեն կազմակերպում դեպի «ազատագրված տարածքներ»։

Նա, մասնավորապես, ասել է. «Պատճառը պարզ է։ Նրանք չեն ցանկանում տեսնել իրենց անգործության հետեւանքները, տեսնել Արեւմուտքի արածի արդյունքները... Այս հարցը պետք է բարձրացնել Հաագայի դատարանում եւ փոխհատուցում պահանջել։ Պետք է նրանց պատին դեմ տալ այս հարցում: Համաշխարհային հանրությունը պետք է տեսնի նրանց դեմքը։ Մենք պետք է աշխարհին ցույց տանք նրանց իրական դեմքը»։

Թուրքիայի նախագահն անդրադարձել է նաեւ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման թեմային։ «Ադրբեջանի եւ Հայաստանի, ինչպես նաեւ Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացները շարունակվում են՝ աջակցելով միմյանց։ Շատ կարեւոր է այս շանսից լիարժեք օգտվելը»,- ասել է Էրդողանը:

 

  • Կիսվել: