շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Ադրբեջանի եւ Նախիջեւանի միջեւ հաղորդակցության ապահովման 9-րդ կետի չկատարելու գլխավոր պատճառը Հայաստանի կողմից օպտիմալ երթուղի չտրամադրելն է. Մուսթաֆաև

Ադրբեջանի եւ Նախիջեւանի միջեւ հաղորդակցության ապահովման 9-րդ կետի չկատարելու գլխավոր պատճառը Հայաստանի կողմից օպտիմալ երթուղի չտրամադրելն է. Մուսթաֆաև

Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևն անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանին երեք անցակետ տեղադրելու ՀՀ կառավարության նախաձեռնությանը:

«Հայաստանի կառավարության որոշումը՝ Ադրբեջանի հետ սահմանին 3 անցակետ ստեղծելու մասին, մենք գնահատում ենք որպես 2020 թվականի նոյեմբերի 9/10-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետով պարտավորությունների կատարման իմիտացիա»,- շեշտել է նա։

Նրա խոսքով՝ այդ կետերից եկող ճանապարհները՝ ռելիեֆով և կլիմայական պայմաններով, տարվա մեծ մասը պիտանի չեն Նախիջևանի հետ տրանսպորտային հաղորդակցության և, առավել ևս, միջազգային տարանցիկ փոխադրումների համար:

«Բացի այդ, որպես կանոն, անցակետերը բացվում են կողմերի համաձայնությամբ՝ հայելային, իսկ Ադրբեջանի հետ այդ առումով որևէ համաձայնություն չի եղել։ Ադրբեջանի արեւմտյան շրջանների եւ Նախիջեւանի միջեւ տրանսպորտային հաղորդակցությանը վերաբերող 9 - րդ կետի պայմանները չկատարելու գլխավոր պատճառը Հայաստանի կողմից ավտոմոբիլային ճանապարհի օպտիմալ երթուղի տրամադրելու ցանկության բացակայությունն է»,- հավաստել է Մուստաֆաևը։

Նա նաև նշել է, որ «թեմայի շուրջ շահարկումը և հայկական կողմի իմիտացիան խեղաթյուրում է 20-ամսյա բանակցային գործընթացի էությունը, հանգեցնում է դրա ձգձգմանը և, ի վերջո, Հայաստանի կողմից իր պարտավորությունների չկատարմանը»։

  • Կիսվել: