երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
Բաքուն միջազգային դատարանի որոշումն է անտեսել, դրա մասին մի ծպտուն հանե՞լ է Շառլ Միշելը. Ռուստամյան

Բաքուն միջազգային դատարանի որոշումն է անտեսել, դրա մասին մի ծպտուն հանե՞լ է Շառլ Միշելը. Ռուստամյան

Ես Բրյուսելյան բանակցություններում չեմ տեսնում Հայաստանի շահածը, տեսնում եմ Ադրբեջանի շահածը. Միակը այն էր, որ գերիներին պետք է ազատ արձակել, այն էլ վաղուցվա պահանջ էր, որը պետք է իրականացվեր անկախ այս համաձայնությունից: Այս մասին, այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը:

«Այսօր Ադրբեջանի կողմից ավելի մեծ պահանջ է անտեսվել, միջազգային դատարանի որոշումն է անտեսվել, դրա մասին մի ծպտուն հանե՞լ է Շառլ Միշելը: ԵՄ արժեհամակարգը պաշտպանող  գլխավոր անձանցից մեկը այս պայմանները համարում է նորմալ: Հայաստանն է դա համարում նորմալ, բա մի տող չեք ուզո՞ւմ գրեք, որ ժողովուրդն այնտեղ արնաքամ է լինում: Եթե այդ հարցը չի լուծվել, ոչ մի հարց էլ չի լուծվել»,-ասաց նա:

Ռուստամյանը նկատեց, որ Ադրբեջանն իր մեթոդներով, ուժի սպառնալիքով, պատերազմական գործողություններով հարցեր է լուծում, եւ սա դառնում է նորմ այսօրվա աշխարհում. «Նշանակում է մենք մեր ուժի աղբյուրները ոչ թե պետք է ցամաքեցնենք, այլ այդ աղբյուրները  օգտգործենք, որ կարողանանք մեր պայքարն իրականացնել: Թե չէ գալու են մեզ մեր տանը մորթեն»,-ասաց ընդդիմադիր պատգամավորը:

  • Կիսվել: