Բաքուն կշարունակի ջանքերը՝ Հարավային Կովկասում կայուն խաղաղություն և կայունություն ապահովելու համար. Ալիև
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոյին, որն այս պաշտոնում փոխարինել է Տոյվո Կլաարին։
Հաանդիպման ընթացքում Ալիևն ասել է, որ Բաքուն կշարունակի ջանքերը Հարավային Կովկասում կայուն խաղաղություն և կայունություն ապահովելու համար, ինչպես նաև նշել է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցային գործընթացն ընթանում է երկկողմ մակարդակով։