երկուշաբթի, մարտ 17
17 / 3 / 2025
Բաքուն կպահանջի՝ ՀՀ-ն պիտի 3 տանկ ունենա, 10 БМП, 100 հոգի էլ զինվոր որպես Փաշինյանի պատվո պահակախումբ.Արթուր Խաչատրյան

Բաքուն կպահանջի՝ ՀՀ-ն պիտի 3 տանկ ունենա, 10 БМП, 100 հոգի էլ զինվոր որպես Փաշինյանի պատվո պահակախումբ.Արթուր Խաչատրյան

Ադրբեջանը պահանջում է, որ Հայաստանը միջանցք տա։ Միջանցքի սահմանման մեջ է գաղտնիքը: Այս մասին, այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը՝ անդրադառնալով այսօր հրապարակված Նիկոլ Փաշինյանի հոդվածին:

«Եթե Ադրբեջանն ասում է՝ իմ ապրանքները պետք է անխոչընդոտ մտնեն և դուրս գան, դա նշանակում է միջանցք է պահանջում: Հիմա Փաշինյանը սահմանափակ հսկողության մասին է խոսում: Սահմանափակը ո՞րն է, ուղղակի նայել, բարևել գնա՞լ:

Եթե այդ ռեժիմը տարբերվում է, ենթադրենք M1 մայրուղու վրա գործող ռեժիմից, նշանակում է դա արդեն քո ամբողջական ինքնիշխանության տակ գտնվող տարածք չէ:

Ադրբեջանը դա էլ չի ընդունում, որովհետեւ ամբողջական վերահսկողություն է ուզում, այսինքն մտնեմ, դուրս գամ, չհամարձակվես ստուգել: Մյուսը Ադրբեջանը կարող է պահանջել Հայաստանի ամբողջական ապառազմականացում: Հայաստանը պետք է ունենա երեք հատ տանկ, չգիտեմ, 10 հատ БМП, մի 100 հոգի էլ զինվոր, որ Փաշինյանի համար պատվո պահակախումբ կանգնեն»,-ասաց նա:

  • Կիսվել: