երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Բաքուն արբիտրաժային գործընթաց է սկսել Հայաստանի դեմ՝ պահանջելով փոխհատուցում «շրջակա միջավայրին հասցված վնասի համար»

Բաքուն արբիտրաժային գործընթաց է սկսել Հայաստանի դեմ՝ պահանջելով փոխհատուցում «շրջակա միջավայրին հասցված վնասի համար»

Ադրբեջանը Հայաստանի դեմ արբիտրաժային գործընթաց է սկսել՝ համաձայն Բեռնի կոնվենցիայի՝ Հայաստանին մեղադրելով իբր իր տարածքում շրջակա միջավայրին հասցված վնասի մեջ: Այս մասին հայտնում է Ադրբեջանի ԱԳՆ-ն:

Գերատեսչության հաղորդագրության մեջ նշվում է, որ 2020թ. պատերազմից հետո Ադրբեջանի ապացույցներ է հավաքել առ այն, որ Երևանը «օկուպացիայի տարիներին» վնաս է հասցրել շրջակա միջավայրին:

«Արբիտրաժային գործընթացի շրջանակում Ադրբեջանը պահանջում է պարտավորեցնել Հայաստանին դադարեցնել Բեռնի կոնվենցիայով արգելված բոլոր խախտումները և վճարել լիարժեք փոխհատուցում նախկինում օկուպացված տարածքներում շրջակա միջավայրի ավերման համար»,- ասվում է հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: