երկուշաբթի, ապրիլ 21
21 / 4 / 2025
Բաքու-Երևան բանակցություններն առաջնահերթություն են Պետդեպի համար. Պատել

Բաքու-Երևան բանակցություններն առաջնահերթություն են Պետդեպի համար. Պատել

ԱՄՆ-ն կշարունակի աշխատել Ադրբեջանի և Հայաստանի հետ Վաշինգտոնում կայանալիք՝ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում կոնկրետ հանդիպումների և խնդիրների ուղղությամբ: Այս հայտարարությամբ ճեպազրույցի ընթացքում հանդես է եկել ԱՄՆ Պետքարտուղարության մամուլի քարտուղարի առաջին տեղակալ Վեդանտ Պատելը:

Նա նշել է, որ երկու երկրների միջև շարունակվող քննարկումներն առաջնահերթություն են Պետդեպարտամենտի համար:

՛՛Հարավային Կովկասում հարցի համատեքստում դա առաջնահերթություն է մեզ համար։ Մենք կշարունակենք աշխատել կոնկրետ հանդիպումների և խնդիրների ուղղությամբ Վաշինգտոնում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում՛՛,-ասել է նա ։

Պետքարտուղարության ներկայացուցիչը հրաժարվել է խոսել հանդիպումների կոնկրետ օրակարգի մասին ։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: