ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Բաներ են կատարվում, որ մեզ համար հասանելի չեն. Թովմասյանը՝ Օնիկ Գասպարյանի՝ պաշտոնից ազատելու վարչապետի առաջարկի մասին

Բաներ են կատարվում, որ մեզ համար հասանելի չեն. Թովմասյանը՝ Օնիկ Գասպարյանի՝ պաշտոնից ազատելու վարչապետի առաջարկի մասին

Ռազմական գործչի հայտարարություն է, որտեղ հստակ նշվում է, որ թույլ չեն տալու, որ ուժեր հանվեն ժողովրդի դեմ և որպես հանգուցալուծում՝ առաջարկում կառավարության հրաժարականը: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց պատգամավոր Թագուհի Թովմասյանը՝ անդրադառնալով ԳՇ հայտարարությանը։

«Ես չեմ ընդունում այն ձևակերպումը, որ բանակը ռազմական հեղաշրջման փորձ է արվել»,- ասաց պատգամավորը։

Խոսելով ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի հրաժարականի դիմում գրել կամ չգրելուն, նա նշեց․

«Ի՞նչ պատահեց, որ նոյեմբերին հրաժարական է տալիս, չի ընդունվում, և հիմա պահանջ է ներկայացնում, այսինքն՝ բաներ են կատարվում, որ մեզ համար հասանելի չեն, և ամբողջական ինֆորմացիան չտիրապետելով՝ մենք չենք կարող ամբողջական գնահատական տալ»։

  • Կիսվել: