երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Բանալին գտնվել է պարոն Մարությանի ձեռքում և նա չի ցանկացել օգտվել այդ հնարավորությունից․ Արմեն Գալջյան

Բանալին գտնվել է պարոն Մարությանի ձեռքում և նա չի ցանկացել օգտվել այդ հնարավորությունից․ Արմեն Գալջյան

Քաղաքական խզումը սկսվել է մեկ տարի առաջ, երբ պարոն Մարությանը պատերազմից հետո կուսակցությունից դուրս գալու դիմում է ներկայացրել։  Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 21-ին, աս։

«Մինչ այդ էլ եղել են որոշակի խնդիրներ, բայց դրանք եղել են այնպիսի խնդիրներ, որոնք հնարավոր է եղել հարթել, այսինքն հիմնականում աշխատանքային մակարդակի խնդիրներ են եղել։ Բայց ինչ-ինչ պատճառներով պարոն Մարությանն այդպիսի որոշում է կայացրել, ցավոք սրտի, և դրանից հետո մոտ մեկ տարի է մենք փաստացի ճգնաժամում ենք աշխատել, ուղղակի դա ի ցույց չենք դրել հանրությանը, որովհետև երկիրը գտնվել է ծանր վիճակում և մենք գտել ենք, որ մեր տարաձայնությունները պետք է սառեցնենք»,- նշեց  Գալջյանը։

Խոսելով քաղաքապետի հրաժարականի անհրաժեշտության մասին՝ նա նշեց, որ քաղաքական տրամաբանությունը և Ընտրական օրենսգրքի տրամաբանությունը դա են հուշում։

«Օրենսդրությունն ավագանուն տվել է լիազորություն՝ անհրաժեշտության դեպքում և վստահության բացակայության դեպքում փոխել քաղաքապետին, ինչը մենք հիմա անում ենք»,-ասաց նա։

Արմեն Գալջյանը նշեց, որ չի ուզում խոսել պատճառների մասին, թե ինչու չի հաջողվել տարաձայնությունը հարթել։

«Բանալին գտնվել է պարոն Մարությանի ձեռքում, և նա իմ կարծիքով, չի ցանկացել օգտվել այդ հնարավորությունից և վերականգնել այդ խզումը»,-նշեց նա։

  • Կիսվել: