չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Բանակի ներսում էական ոչինչ չի կատարվում. Քոչարյան

Բանակի ներսում էական ոչինչ չի կատարվում. Քոչարյան

Բանակի ներսում էական ոչինչ չի կատարվում: Այս մասին այսօր ՛՛5-րդ ալիք՛՛, ՛՛Երկիր՛՛, Հայկական 2-րդ հեռուստաալիք հեռուստաընկերությունների հետ հարցազրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահ, ՛՛Հայաստան՛՛ դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը։

Նա, մասնավորապես, նշեց. ՛՛Ավելի շատ խոսակցություններ են գնում ինչ-որ ռեֆորմների մասին, հնարավոր քայլերի մասին, բայց մինչ այսօր մենք չգիտենք մեր կորուստների մասին, եւ՛ մարդկային հստակ թիվը չի հրապարակվել, ե՛ւ նյութական կորուստների մասին տեղեկությունը: Մենք չգիտենք` ինչ ծրագրեր են իրականացվում բանակը վերականգնելու համար, բանակի մարտունակությունը. եւ չեմ կարծում, որ սա իշխանության համար թվ մեկ խնդիր է, չի երեւում ոչ մի քայլից՝ սկսած կադրային քայլերից: Ի դեպ, սա իշխանության համար համար մեկ խնդիր է՛՛:

Հարցին, թե ինչ կարծիք ունի վերջին պաշտոնանկությունների եւ նշանակումների հետ կապված, երկրորդ նախագահը պատասխանեց հարցով՝ իսկ ո՞ւմ անունն է շրջանառվում պաշտպանության նախարարի պաշտոնում: Լսելով Արշակ Կարապետյանի անուն՝ Քոչարյանն արձագանքեց. ՛՛Բրա՛վո, շնորհավորում եմ, մենք շատ արագ ունենալու ենք մարտունակ բանակ: Այսպես ասենք՝ նույն կարտերի կալոդը այսպես խառնում են եւ այդ կալոդից ինչ-որ դեմքեր են քաշում՛՛:

Նրա խոսքով՝ պետք չէ լուրջ վերաբերվել նման կարգի փոփոխություններին, սա ընդամենը փոփոխություն է՝ փոփոխության համար:

 

  • Կիսվել: