երկուշաբթի, ապրիլ 21
21 / 4 / 2025
Բանակցային գործընթաց չկա, չի էլ եղել. Արցախի նախկին վարչապետը` ԼՂ հակամարտության մասին

Բանակցային գործընթաց չկա, չի էլ եղել. Արցախի նախկին վարչապետը` ԼՂ հակամարտության մասին

Բանակցություններ չեն կարող լինել, եթե չկա գլխավոր կողմը՝ Արցախը. «Ընդամենը հանդիպումներ են եղել»: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարել է Արցախի նախկին վարչապետ, նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանը:

Նրա խոսքով` ԼՂ հակամարտության վերաբերյալ բանակցություններ որպես այդպիսին չեն էլ եղել վերջին 10-15 տարիների ընթացքում:

«Ընդամենը կոշտացել է մեր դիրքորոշումը, որը ներկայացնում է Հայաստանի իշխանությունը. Արցախի ինքնորոշման իրավունքը, անկախությունը սակարկման թեմա չէ, դրանք չեն կարող լինել բանակցությունների թեմա: Իսկ հետագան կախված է նրանից, թե ինչպես մեր նախապայմանները կընդունեն Ադրբեջանը և ԵԱՀԿ ՄԽ համանախագահները»,- նշել է Հարությունյանը:

Ըստ նրա` եթե որևէ իշխանություն գնա հարցի կարգավորման այն լուծմանը, որը չի լինի ժողովրդի սրտով, ստիպված կլինի հրաժարական տալ:
 
Նա նաև նշել է, որ կոնֆլիկտի սկզբից մինչ այժմ, լինի դա նախագահներ Տեր-Պետրոսյանի, Քոչարյանի, թե Սարգսյանի օրոք քննարկված տարբերակները ղարաբախյան կողմի համար ընդունելի չեն եղել։ "Եվ միայն հիմա՝ ՀՀ ներկայիս իշխանությունների մոտեցումներն են համահունչ արցախյան կողմի դիրքորոշումների հետ",- նշեց նա։   

  • Կիսվել: