երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
ՔՊ խմբակցության պատգամավոր Կարեն Համբարձումյանը Սիսիանում արհամարական պահվածք է ցուցաբերում Ընտրական օրենսդրության նկատմամբ

ՔՊ խմբակցության պատգամավոր Կարեն Համբարձումյանը Սիսիանում արհամարական պահվածք է ցուցաբերում Ընտրական օրենսդրության նկատմամբ

ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Կարեն Համբարձումյանը Սիսիանի 34/06 տեղամասում առավոտվանից ակնհայտ արհամարական պահվածք է ցուցաբերում Ընտրական օրենսդրության նկատմամբ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Իրազեկ քաղաքացիների միություն» ՀԿ-ի համակարգող Դանիել Իոաննիսյանը։
 
«Մասնավորապես, օրենքի խախտմամբ շարունակականորեն գտնվում է տեղամասի մուտքի մոտ, ստեղծում կուտակումներ, անտեսում ոստիկանների` մեքենան հանելու պահանջը (որը, իմիջիայլոց շատ ուշ ձևակերպվեց)։ Իշխանական այս պատգամավորը համարյա ամբողջ օրը անցկացրեց տեղամասի մուտքի մոտ (մի քանի ժամը` մուտքի մոտ կայանած իր մեքենայում), ուր լսում էր ընտրողներին ուղեկցող անձանց («տասովշիկների») «զեկույցները»։
 
Այս ֆոնին առավել արժանահավատ են դառնում նախընտրական փուլում «Անկախ դիտորդի» ստացած այն ահազանգերը, որ ՔՊ-ն, ի դեմս Կարեն Համբարձումյանի, վարչական լծակներով (այդ թվում` բուժհաստատություններում) Սիսիանում ստիպում է ընդդիմադիր թեկնածուներին ինքնաբացարկ հայտնել»,- գրել է նա։
 
 
Այս ֆոնին առավել արժանահավատ են դառնում նախընտրական փուլում «Անկախ դիտորդի» ստացած այն ահազանգերը, որ ՔՊ-ն, ի դեմս Կարեն Համբարձումյանի, վարչական լծակներով (այդ թվում` բուժհաստատություններում) Սիսիանում ստիպում է ընդդիմադիր թեկնածուներին ինքնաբացարկ հայտնել»։

  • Կիսվել: