շաբաթ, մայիս 10
10 / 5 / 2025
Բահրեյնը ողջունում է Հայաստանի Հանրապետության կողմից Պաղեստին պետության պաշտոնական ճանաչումը

Բահրեյնը ողջունում է Հայաստանի Հանրապետության կողմից Պաղեստին պետության պաշտոնական ճանաչումը

Բահրեյնի Թագավորությունը ողջունում է Հայաստանի Հանրապետության կողմից Պաղեստին պետության պաշտոնական ճանաչումը։ Այս մասին ասված է Բահրեյնի Արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ:

Մասնավորապես նշվում է, որ սա դրական քայլ է՝ ի պաշտպանություն Պաղեստինի ժողովրդի ազատությանը, ինքնորոշման իրավունքի միջազգային ճանաչմանը և անկախ պետության ստեղծմանը1967 թվականի հունիսի 4-ի սահմաններում՝ Արևելյան Երուսաղեմ մայրաքաղաքով, ինչպես նաև աջակցություն տարածաշրջանում խաղաղության հասնելու ջանքերին:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Հայաստանի ԱԳՆ-ն հայտարարություն էր տարածել, որում հայտարարել էր Պաղեստին պետության պաշտոնական ճանաչման մասին։ 

Իր հերթին Իսրայելը հայտարարել է, որ Հայաստանի կողմից Պաղեստին պետության ճանաչումը «մրցանակ է ՀԱՄԱՍ-ի և այլ պաղեստինյան խմբավորումների ահաբեկիչների և մարդասպանների համար» և լուրջ երկարաժամկետ հետևանքներ կունենա Իսրայելի և Հայաստանի հարաբերությունների վրա։

Բացի այդ, Իսրայելի արտաքին գործերի նախարարությունը կանչել է երկրում Հայաստանի դեսպանին։ Հայտարարության մեջ նշվում է, որ Երևանի դիվանագիտական ​​առաքելության ղեկավարին հրավիրել են «խիստ նկատողություն հայտնելու նպատակով»։

  • Կիսվել: