շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
Բագրատաշենի մաքսատան մոտ վթարի է ենթարկվել Վրաստանի հայկական եկեղեցու թեմի առաջնորդի տեղակալը

Բագրատաշենի մաքսատան մոտ վթարի է ենթարկվել Վրաստանի հայկական եկեղեցու թեմի առաջնորդի տեղակալը

Փետրվարի 20-ին ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 17:00-ի սահմանում Մ-6 ավտոճանապարհի 85-րդ կմ հատվածում Երևանի բնակիչ, 41-ամյա Սարգիս Յազիչյանը իր վարած Mitsubishi Pajero մակնիշի ավտոմեքենայով Բագրատաշենի մաքսատան հարևանությամբ դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ճամփեզրի քարե շինությանը, գրում է shamshyan.com-ը։

Ըստ աղբյուրի՝ վթաի հետևանքով վարորդ Ս. Յազիչյանը մարմնական վնասվածքներով տողափոխվել է «Նոյեմբերյան» բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել ճաապարհային ոստիկանության  2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գարիկ Մարտիրոսյանի գլխավորությամբ: Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ  Ապրիկյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:  

Աղբյուրը նաև հայտնում է, որ վարորդ Ս. Յազիչյանը Վրաստանի Հանրապետությունում հայկական եկեղեցու թեմի առաջնորդի տեղակալն է: 

  • Կիսվել: