ուրբաթ, հունիս 12
12 / 6 / 2026
Բագրատ Սրբազանը հրաժարվել է Սուրբ Հաղորդությունից, քանի որ արգելվել է Հայոց Եկեղեցու կողմից նշանակված եկեղեցականների մուտքը ազատազրկման վայրեր․ հայտարարություն

Բագրատ Սրբազանը հրաժարվել է Սուրբ Հաղորդությունից, քանի որ արգելվել է Հայոց Եկեղեցու կողմից նշանակված եկեղեցականների մուտքը ազատազրկման վայրեր․ հայտարարություն

Քանի որ բազմաթիվ հարցեր ստացանք, թե ինչու է Բագրատ Սրբազանը հրաժարվել Սուրբ Հաղորդությունից, ցանկացանք պարզաբանում տարածել: Այս մասին գրված է «Սրբազան պայքար» տելեգրամյան ալիքում։

«Բանն այն է, որ ՀՀ Արդարադատության նախարարության ապօրինի որոշմամբ արգելվել է Հայոց Եկեղեցու կողմից նշանակված եկեղեցականների մուտքը ազատազրկման վայրեր: Շրջանցելով Մայր Աթոռը և անտեսելով իրավական կարգավորումները` անհատ եկեղեցականների հետ կնքվել են աշխատանքային պաշմանագրեր:

Զինված ուժերից գնդերեցներին հեռացնելուց հետո սա հաջորդ քայլն է` պետական կառույցների և Մայր Աթոռի համագործակցությունը դադարեցնելու:

Հիշեցնենք, որ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու և ՀՀ Արդարադատության նախարարության միջև կա կնքված պայմանագիր քրեակատարողական հիմնարկներում հոգեխնամ ծառայություն մատուցելու համար: Վերագրյալի պատճառով` Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը նման որոշում է կայացրել»:

  • Կիսվել: