Բագրատ Սրբազանն ամեն հինգշաբթի կայցելի Երևանի տարբեր բակեր
Հինգշաբթի օրը՝ հուլիսի 25-ին, Սուրբ Աննա եկեղեցու բակում հավաք անցկացնելու փոխարեն Սրբազան պայքարի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը կայցելի Երևանի Ավան վարչական շրջանի Ծարավ Աղբյուրի փողոց։ Այս մասին այսօր Բագրատ Սրբազանն ասաց Սուրբ Աննա եկեղեցու բակում անցկացված հավաքի ժամանակ:
Նա նաև տեղեկացրեց, որ այսուհետև ամեն հինգշաբթի կայցելի Երևանի տարբեր բակեր, իսկ Սուրբ Աննա եկեղեցում հավաքներ կլինեն միայն երկուշաբթի օրերը։