ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Բադասյանի հայցադիմումը դատարանը վերադարձրել է՝ թերի լինելու պատճառով․ մանրամասներ

Բադասյանի հայցադիմումը դատարանը վերադարձրել է՝ թերի լինելու պատճառով․ մանրամասներ

ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը դատական հայց էր ներկայացրել ընդդեմ Նարեկ Մալյանի, սակայն հայցը թերի լինելու պատճառով դատարանն այն հետ է վերադարձրել: Այս մասին տեղեկանում ենք Դատական տեղեկատվական համակարգից:

Ռուստամ Բադասյանը դատական հայց է ներկայացրել ընդդեմ Նարեկ Մալյանի՝ պահանջելով պատվին, արժանապատվությանը և գործարար համբավին պատճառված վնասի հատուցում:

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Զարուհի Նախշքարյանը հայցադիմումը վերադարձնելու մասին որոշում է կայացրել:

«ՀՀ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Զ.Նախշքարյանս, ուսումնասիրելով Ռուստամ Վարդանի Բադասյանի ընդդեմ Նարեկ Մալյանի` պատվին, արժանապատվությանը և գործարար համբավին պատճառված վնասի հատուցման պահանջի մասին, հայցադիմումը և կից փաստաթղթերը,պարզել է, որ չեն պահպանվել հայցադիմումի ձևին, բովանդակությանը և կից փաստաթղթերին ներկայացվող պահանջները:

Հայցադիմումում թույլ տրված թերությունները կարող են վերացվել և դատարանին ներկայացվել եռօրյա ժամկետում»,- ասված է հրապարակված հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: