չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Բադալյանը քարոզարշավի ընթացքում նախընտրել է լինել մարզում

Բադալյանը քարոզարշավի ընթացքում նախընտրել է լինել մարզում

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Լուսինե Բադալյանը որոշել է քարոզարշավի ընթացքում լինել այնպիսի, որի մասին առանձնապես տեղեկություններ չունի: Այս մասին նա այսօր ասաց լրագրողների հետ զրույցում:

 «Ընտրել եմ Լոռու մարզը, որպեսզի տեղում ապրեմ այդ մարդկանց հետ, տեսնեմ նրանց խնդիրները։ Մենք՝ պատգամավորներս, հատկապես՝ Երեւանից, ժամանակ չենք գտնում, այսինքն խնդիրների մասին տեղեկացնելու պատասխանատվությունը դրված է մարզից եկած պատգամավորների վրա»,-պարզաբանեց պատգամավորը:

Նա անդրադարձավ նաև «Ոչ»-ի ճակատին և ասաց, որ այն սարսափելի բան չէ և պետք է լինի։ Բադալյանը նշեց. «Ինձ շատ ավելի անհանգստացնում է «Ոչ»-ի՝ լուրջ ճակատ չլինելը, այսինքն ես հասկանում եմ, որ «Ոչ» ասելու հիմնավոր պատճառ չկա եւ մարդիկ, որոնք դեմ են այս գործընթացներին,  ավելի շատ համոզելու են ժողովրդին չմասնակցել հանրաքվեին։ Իսկ ինչ վերաբերում է մարդկանց, որոնք վստահ են, որ պետք է «Ոչ» ասել այն գործողությունների փաթեթին, որ մենք նախաձեռնել ենք... բազմակարծությունը ժողովրդավարության հիմքն է եւ պետք է լինեն քննադատություններ, որ ինձ՝ որպես քաղաքական թիմի անդամ,  կարողանում են ճիշտ ուղղորդել, մտածելու, կասկածելու տեղիք են տալիս, որ այն գործողությունները, որ ձեռնարկում եմ կամ ճանապարհը, որով գնում եմ, կարող է անկատար լինել եւ ես վերանայելու կարիք ունեմ»։

  • Կիսվել: