հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Բացի կրպակներից, բոլոր տնտեսվարողները պետք է ունենան Pos-տերմինալներ. Նարեկ Մկրտչյան

Բացի կրպակներից, բոլոր տնտեսվարողները պետք է ունենան Pos-տերմինալներ. Նարեկ Մկրտչյան

Եթե նախկինում այն թոշակառուները, որոնք իրենց կենսաթոշակն ստանում էին քարտերի միջոցով ու թոշակն ստանալուց մի քանի ժամ հետո հանում էին, հիմա միջինը 5 հազար դրամի անկանխիկ գործարքներ են իրականացվում: Այս մասին այսօր՝ հուլիսի 12-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը՝ անդրադառնալով նրան, որ հուլիսի 1-ի ուժի մեջ են մտել Կանխիկի շրջանառությունը սահմանափակող օրենքի դրույթները:

«Մենք ունենք 390 հազար թոշակառու, որոնք իրենց կենսաթոշակն ստանում են բանկային քարտերի միջոցով: Այստեղ մարտահրավերն այն է, որ ոչ բոլոր բանկերն են միացել այս ծրագրին, որովհետեւ սա սոցիալական պատասխանատվության ծրագիր է եւ 5 տոկոսը բանկերը պետք է տան, 5 տոկոսը կառավարությունը: Քաղաքացիները իրավունք ունեն իրենց բանկը փոխել եւ միանալ այն բանկին, որը միացել է այս ծրագրին:

Ինչ վերաբերում է նրան, որ ամեն տեղ չէ, որ կան Pos-տերմինալներ, նախարարն ասաց, որ նման տերմինալների ծածկույթի մեծացումը կառավարության գերակայության համատեքստում է, ՊԵԿ-ն ու ԿԲ-ն ունեն ծրագիր մեծացնելու այդ տերմինալների կիրառելիությունը. «Ժամանակի ընթացքում ծածկույթը գնալով մեծանալու է»:

Նա ընդգծեց, որ բացի կրպակներից, բոլոր տնտեսվարողները պետք է ունենան Pos-տերմինալներ. «Սա նաեւ թափանցիկություն ապահովելու հնարավորություն է եւ կառավարությանը հնարավորություն կտա հնարավորինս ավելի շատ մուտքեր ապահովել»:

  • Կիսվել: