ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Բացառիկ իրավիճակ է․ գլխավոր դատախազը՝ Գևորգ Կոստանյանի հետախուզման մասին

Բացառիկ իրավիճակ է․ գլխավոր դատախազը՝ Գևորգ Կոստանյանի հետախուզման մասին

Բացառիկ իրավիճակ է։ Այսօր՝ նոյեմբերի 29-ին, լրագրողների հետ զրույցում այսպես բնութագրեց

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի կարծքով` նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի շուրջ ստեղծված իրավիճակը բացառիկ  է: Այս մասին Դավթյանը նշեց այսօր լրագրողների հետ զրույցում` անդրադառնալով` Գևորգ Կոստանյանի նկատմամբ հայտարարված հետախուզում հայտարարելուն:

Հարցին՝ ինքը կապ հաստատե՞լ է Կոստանյանի հետ, գլխավոր դատախազը արձագանքեց․ «Անկեղծ ասած չէ, անձամբ։ Քննիչն է կարծեմ կապ հաստատել, բացառիկ իրավիճակ է»:

Հարցին՝ հույս կա՞, որ ՌԴ-ում գտնվող Կոստանյանը կկալանավորվի, գլխավոր դատախազը պատասխանեց․ «Մեր գործը հույս ունենալը չէ, կան ընթացակարգեր: Մեր պարտնք է այդ ընթացակարգն ապահովել, անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնել։ Յուրաքանչյուր երկիր սուվերեն ինքն է այս իրավիճակներում որոշումներ կայացնում, թեև այս սուվերենությունը անսահմանափակ չէ»։

Ավելի վաղ հայտնել էինք, որ հետախուզում է հայտարարվել նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի նկատմամբ։ ՀՔԾ-ն միջնորդություն է ներկայացրել դատարան նրան կալանավորելու համար: Կոստանյանը «Մարտի 1»–ի գործով ներգրավվել է որպես մեղադրյալ։

  • Կիսվել: