ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Բացարձակ ու լկտի սուտ է․ Տիգրան Մուկուչյանը՝ Արա Զոհրաբյանին

Բացարձակ ու լկտի սուտ է․ Տիգրան Մուկուչյանը՝ Արա Զոհրաբյանին

Սահմանադրական դատարանում այսօր՝ հուլիսի 12-ին, շարունակվում է հունիսի 20-ի արտահերթ ընտրությունների արդյունքների վիճարկման դիմումների քննությունը:

«Զարթոնք» ազգային-քրիստոնեական կուսակցության գործադիր մարմնի ղեկավար Արա Զոհրաբյանը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանին հարցեր ուղղելիս հետաքրքրվեց, թե Նիկոլ Փաշինյանի հետ վերջին անգամ ե՞րբ են կապի մեջ եղել՝ անձամբ հանդիպման, հեռախոսի կամ կապի այլ միջոցներով։ Մուկուչյանը նշեց, որ երբեք կապի մեջ չի եղել նրա հետ, երբևիցե չի հանդիպել, չի խոսել։

«10․06․2021 թվականին այսպիսի տեղեկություն է մամուլում տեղ գտել՝ newspress.am կայքում, որ «Նիկոլ Փաշինյանի և Տիգրան Մուկուչյանի միջև քաշքշուկ է եղել»։

Մուկուչյանն անգամ թույլ չտվեց Զոհրաբյանին ավարտելու հարցը՝ ասելով․ «Բացարձակ ու լկտի սուտ է»։

Հավելենք, որ «Զարթոնք» ազգային քրիստոնեկան կուսակցությունն առանձնացրել է Սահմանադրությամբ ամրագրված ընտրական իրավունքի հիմնական սկզբունքների՝ ազատության և հավասարության խախտումները, ընտրողների կամքի ազատ ձևավորման և արտահայտման վրա էական ազդեցություն գործադրելը, քվեարկության գաղտնիությունը խախտելը, ընտրողներին ուղղորդելը և նրանց կուտակումները, պետական գործառույթների և կուսակցական շահերի միահյուսումը և այլն:

  • Կիսվել: